Իսկ դուք գիտեք ու՞մ հրաշք դուստրն է այս բալիկը. Ձեր բերանը զարմանքից բաց կմնա, երբ դուք տեսնեք, թե ինչպես նրա հայրիկը նշեց նրա ծննդյան օրը
Life30-ամյա ռեփ երգիչ Ջիգանն ու նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, մեծ աղմուկով նշեցին իրենց դստեր՝ Արիելայի 5-ամյակը։ Ծնողներն աղջնակի համար հեքիաթային ծննդյան օր են կազմակերպել՝ հին եգիպտական ոճի երեկույթ։

Փոքրիկ հոբելյարին, որը փայլում էր ոսկով զարդարված շքեղ շրջազգեստով, բազում հաճելի անակնկալներ էին սպասում․ եգիպտական բուրգի տեսքով տորթ ու նույնիսկ իսկական կենդանի վագր։

Արիելայի ու նրա փոքրիկ ընկերների հետ զվարճանում էին նաև մեծերը։ Օքսանայի խոսքերով՝ սա իր կյանքի լավագույն երեկույթն էր։ Ի դեպ, Արիելան իսկական մոդելի պես է ապրում և կարող է իր հանդերձապահարանով պարծենալ ոչ պակաս, քան իր հասակակիցը՝ Դեյվիդ ու Վիկտորիա Բեքհեմների դուստր Հարփերը։
Աղջնակը սիրում է ոճավոր աքսեսուարներ և թանկարժեք պայուսակներ։ Անցյալ տարի, օրինակ, ռեփերն իր սիրելի դստերը Louis Vuitton-ի պայուսակ էր նվիրել։