Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Մենք նույնիսկ մեր քաղաքի տերը չենք, ուր մնաց՝երկրի

Գայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաստորեն, «Դեմ ենք հոսանքի թանկացմանը» շարժումն ավարտեց բողոքի ցույցերը...«Վարդավառը» սրբեց-տարավ բոլոր հետքերը...Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով որ չլսեցի՜...«Հանրապետական» պատգամավորները շնորհակալություն են հայտնում երիտասարդ ցուցարարներին՝«ըմբռնումային» վերաբերունքի ու ցույցերը չքաղաքականացնելու, իշխանության նկատմամբ «հասկացողություն» ցուցաբերելու / այլ կերպ՝ «մեծի խոսքը լսելու» /, ՀԷՑ-ի ծանր դրության մեջ մտնելու եւ ցույցերը դադարեցնելու համար:

Փաստորեն, լավ փառավոր կոտրեցին ժողովրդի գլխին հոսանքի հերթական թանկացումը, եւ հիմա «Դեմ եմ» -ի թե «Ոչ թալանին» շարժման միակ նպատակը բռնություններ կիրառած ոստիկաններին աշխատանքից ազատելու պահանջն է ու այն հարցը, թե ՀԷՑ-ի աուդիտին շարժման ակտիվիստները կմասնակցե՞ն, թե՞՝ չէ:Իսկ հոսանքի թանկացումը, փաստորեն, մնաց ետին պլանում՝ մինչեւ աուդիտի ավարտը, իսկ այդ ընթացքում ժողովուրդն ստիպված կլինի վճարել՝ արդեն թանկացած սակագնով, որ ուժի մեջ կմտնի օգոստոսի մեկից. բացառությամբ «սուբսիդավորվող» խավի:Հեյ վա՜խ...ողբամ զմեզ , Հայոց Աշխարհ: Երեկ էլ, պարզվում է, Վանաձորում ցույց ու երթ է եղել. երիտասարդական շարասյունը՝ քաղաքացիական նոր «շկոլա» անցած՝«Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկելով, ի պաշտպանություն մայրաքաղաքային ցուցարարների, պահանջել է մայրաքաղաքային ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկաններին պատժել օրենքի ողջ խստությամբ. ու ոչ մի խոսք՝ հոսանքի անհիմն թանկացման մասին. թերեւս, այսուհետ ցույցերի նպատակաուղղվածությունը միայն դա կլինի՝քավության նոխազ դարձնել մասնագիտական պարտք ու միգուցե ստվերային հանձնարարություն կատարող ոստիկաններին:Միամիտ հո չե՞ն մարդիկ. ոստիկաններն իրենց-իրենց էի՞ն ակտիվացել՝ հանուն ակտիվության... Հանձնարարել են՝ ակտիվացել են... թե չէ էդ ո՞նց եղավ, որ սկզբում բռնություններ էին կիրառում, բայց երբ ողջ քաղաքակիրթ աշխարհն այն դատապարտեց՝ սկսեցին «փաղաքշական» միջոցների անցնել ու Բաղրամյան պողոտայում վերջին մոհիկաններին տարածքից հեռացնելիս փոխոստիկանապետը հոգեւորականի ոճով ասում էր՝«Գրկում ենք՝ տանում ենք, մեր եղբայրներն են,  մեր քույրերն են, գրկում ենք -տանում ենք»:Բա թող «էն գլխից» գրկեին-տանեին / թեպետ ՝հազիվ թե գրկվողները դրանից մեծ ուրախություն զգային /, ոչ թե՝ «շլանգն առած» ջրեին ու մահակածեծ տային սկզբից:

Բա որ մենք մեր երկրի տերը լինենք, հերթական թանկացումը կկոտրեի՞ն մեր գլխին:Մենք նույնիսկ մեր քաղաքի տերը չենք, ով՝որտեղ ուզում՝ քանդում է քլունգն առած, նախկինում «Լոռվա գեղեցկուհի» տիտղոսով «Իմ Կիրովական» երգում մեծարված քաղաքը վեր է ածվել 40 տարվա մաշված ու թեփրահան եղած կավատի, քանի որ քաղաքի կենտրոնական հատվածներն անգամ համատարած՝ շինարարական մեծ աղբանոց են դարձել, իսկ շուկայամերձ տարածքներում,  հաճախ էլ շուկայում՝կոյուղաջրերի գարշահոտությունից մարդիկ շնչահեղձ են լինում, ավելացրած՝ թափառող շների մշտական առկայությունը:

Շինաքանդարարները երեւի թե առաջնորդվում են «Այս հին աշխարհը կքանդենք մենք մինչեւ հիմքերը եւ հետո...» ինտերնացիոնալի կարգախոսով. իսկ «հետո»-ն չկա.փողոցների տարբեր հատվածներ քանդում են, բայց հետո կամ նորմալ չեն ասֆալտապատում, կամ՝ ընդհանրապես այդպես էլ թողնում են, երեւի թե մտածելով՝ «Մեկ է ,մի երկու օրից էլի ենք քանդելու»:Որտեղ ասֆալտ կա՝ ջուր է դուրս գցում տեղ-տեղ, որտեղ ասֆալտ չկա, ուրեմն արդեն մի քանի անգամ քանդել են ու լավագույն դեպքում ՝ խճապատել:

Իսկ իրական վթարների մասին ահազանգերը, դատելով հեռուստատեսային մշտական բողոքներից՝ մնում են անարձագանք: Անցած ամիս էլ կանայք էին բողոքում, որ ոչ միայն կոշիկներն են վտանգի ենթարկում, այլեւ՝ ոտքերը. մի երիտասարդ կին էր դժգոհում, որ անբարեկարգ փողոցում ոտքը վնասելու արդյունքում 40 օր տնից  չի կարողացել դուրս գալ:Մի խոսքով՝ «Բողոքում են երկինքն ի վեր» վիճակ է, բայց «վերեւներում» լսող չկա:Հետաքրքիր է, այդ բողոքները մարզպետարան չե՞ն հասնում:Վանաձորից ընտրված պատգամավորի էլ բողոքները մնացին «առկախված»:

Քաղաքապետն էլ  մի երկու անգամ ասուլիս տվեց ու հասկացրեց, որ լծակներ չունի քանդաշինական գործընթացը կանխելու, քանի որ անունը դրել են «գերմանական վարկային ծրագիր», բայց ինչ-որ անորոշ հավաստիացումներ տվեց 2 ամիս առաջ, թե կպարտավորեցնի քանդածը բարեկարգել կամ կփորձի տուգանքների միջոցով նրանց քանդածը բարեկարգել տալ, բայց մինչեւ նա կմտածի բարեկարգել տալու մասին, մի անգամ քանդածը նորից ու կրկին են քանդում. հիմա էլ հերթական անգամ հերթը հասավ Շիրվանզադեի փողոցին ու նրան հարող Լազյանին ՝«Լաչինի միջանցք» կոչվող բացօթյա առեւտրի վայրին:

10 օր առաջ վերին հատվածները քանդեցին՝ կիսատ փակեցին, մի քանի օր առաջ էլ հերթը կրկին հասավ ներքեւներին, 1 տարի է՝մարդիկ փոսերի վրայով են քայլում, ու փոխանակ փոսերը փակեին, սկսեցին նորից քանդել՝ երկարությամբ, լայնությամբ, կողքից, խաչաձեւ, զիգզագաձեւ, ու առեւտրականներն էլ, գնորդներն էլ պարբերաբար հայտնվում են փոսերի մեջ: Հետաքրքիր է, մարզային իշխանության որեւէ ներկայացուցիչ երբեւէ չի՞ այցելում այս տարածք, որ տեսնի, թե հայ ժողովուրդն ինչ անմարդկային պայմաններում է այդտեղ օրվա հացի խնդիր լուծում:

Շինաքանդարարները՝ մի կողմից, ապօրինաշինարարները՝ մյուս կողմից են քաղաքն այլանդակում. անգամ մայթի հաշվին շենք են կառուցում, մինչդեռ ավելի վաղ կառուցված շենք-շինությունները տարիներով գնորդ չեն գտնում: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու բնակչության նկատմամբ այս կենցաղային «ահաբեկչությունը»:

Եվ այս պայմաններում գլուխ գովալ, թե «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է իշխանություններին պարզապես ծիծաղեցնել:

Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է
Ամենադիտված