Ալկոհոլի օգտագործումը հղիության ժամանակ կարող է երեխայի դիմագծերի փոփոխության պատճառ դառնալ. Հետազոտություն
LifeTert.am- ը գրում է
Վերջերս կատարված հետզոտությունը պարզել է, որ ցանկացած քանակությամբ ոգելից խմիչքի օգտագործումը հղիության ժամանակ կարող է փոխել երեխայի դիմագծերը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, գիտնականներն ուսումնասիրել են 415 մեկ տարեկան երեխաների դիմագծերը և որոշակի փոփոխություններ են հայտնաբերել փոքրիկների դեմքերին, հատկապես քթի, աչքերի և շուրթերի շրջանում, որը պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ` անգամ քիչ քանակությամբ:
Ալկոհոլն ազդում է երեխայի դեմքի կառուցվածքի վրա` անկախ այն հանգամանքից այն օգտագործվել է հղիության առաջին եռամսյակում, թե հետագայում:
Այնուամենայնիվ նշվում է, որ այդ փոփոխություններն այնքան աննշան և նուրբ են, որ անտեսանելի են անզեն աչքի համար