Ալլա Լևոնյանը կրկին հղի՞ է. ՖՈՏՈ
LifeԱռաջին ալիքի «Բենեֆիս» ծրագրում, Էդգար Գյանջումյանին նվիրված հաղորդմանը, երգչուհի Ալլա Լևոնյանը ելույթ է ունեցել։ Հաղորդումից հետո համացանցում խոսակցություններ են սկսել, որ երգչուհին հղի է։ Tert.am Life–ը լուրերի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց Ալլայի հետ։
«Չգիտեմ, թե ինչու են նման բաներ տարածում, բայց ես հղի չեմ։ Ընդհակառակը, այս շրջանում ես բավականին նիհարել եմ, հագուստս էլ սև շոր էր, որտեղ են տեսել` փորիկ կա։ Որ նման նորություն լինի, ես չեմ ամաչի կասեմ, քանի որ դա թաքցնելու բան չի։ Ես չեմ սպասում չորրորդին»,– ասաց Ալլան։
Հարցին` ցանկություն կա ևս մեկով համալրելու Ձեր ընտանիքը, երգչուհին ասաց` դեռ ոչ
Ի դեպ, երգչուհին բազմազավակ մայրիկ է։ Նա ունի 3 զավակ` 2 աղջիկ, 1 տղա։


Աղբյուր ‘ Tert.am Life