Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը
HeaderՖրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը: Քաղաքացիները մոտ 8 հազար թեկնածուներից կընտրեն 577 պատգամավորի:
Նշվում է, որ երկրի գործող նախագահի կուսակցությունն առաջին անգամ խորհրդարանական մեծամասնություն ստանալու հնարավորություն ունի: Ըստ հարցումների տվյալների՝ Էմանուիլ Մակրոնի կուսակցությունը հաղթելու բոլոր հնարավորություններն ունի: Ֆրանսիայում ընտրողների նման համախմբվածություն չի եղել 1968 թվականից՝ Շառլ դը Գոլի կառավարման տարիներից սկսած, փոխանցում է Gazeta-ն: