Կայացել է Աբրահամի և Շտիգլիցի կշռման արարողությունը
ՍպորտԳերմանիայի Հալլե քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից Ռոբերտ Շտիգլիցի կշռման արարողությունը:
Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 75,9 կգ: Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների ուղիղ եթերում (սկիզբը` հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Հայաստանի ժամանակով 00:20-ի հատվածում):