Ռոնալդուն երկվորյակների հայր է դարձել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրումներ են տեղի ունեցել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել է երկվորյակ՝ որդի եւ դուստր, հաղորդում է Marca-ն:
Երկվորյակներ Եվան ու Մատեոն ծնվել են ԱՄՆ-ում: 32-ամյա ֆուտբոլիստն ու նրա հարազատները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից: Այժմ նա հանդիպում է իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսի հետ: