ԻՊ-ն Կենտրոնական Ասիայի եւ ՌԴ հարավային շրջանների ապակայունացման ծրագրեր է նախապատրաստում. Պուտին
Header«Իսլամական պետությունը» Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի հարավային շրջանների ապակայունացման ծրագրեր է նախապատրաստում, իսկ Պետերբուրգում ահաբեկչության հետաքննությունը հաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներում խմբավորման բջիջների գոյությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում, ՇՀԿ առաջնորդների նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՇՀԿ երկրներում ստեղծվել եւ գործում են ԻՊ-ի ընդհատակյա խմբավորումներ։ Դա ցույց տվեց Ռուսաստանում՝ Պետերբուրգում ահաբեկչության հետաքննությունը։ Ըստ առկա տվյալների՝ ԻՊ-ն Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի հարավային շրջանների ապակայունացման նոր ծրագրեր է մշակում»,-ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել կազմակերպության հատուկ ծառայությունների համակարգումը նաեւ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի շրջանակում։