Պոռնոաստղից մինչեւ պատգամավորի թեկնածու
Life«Մեծերի համար ֆիլմերի» նախկին աստղ Էսթեր Կոյմանը, ով ավելի շատ հայտնի է Զառա Ուայթս անունով, Ֆրանսիայում այս ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկն է:
Նախկին պոռնոաստղը, ով նկարահանվել է Playboy-ի, Penthouse-ի համար եւ պոռնոֆիլմերում, ներկայացնում է «Անկախ էկոլոգիական ալյանս» կուսակցությունը։

«Իհարկե, ես չեմ ամաչում: Դա եղել է իմ կյանքի մի մասը: Ճիշտ է, այն արագ անցավ. երկու ծանր տարի 20 և 21 տարեկանների արանքում: Ինձ երբեմն ճանաչում են, բայց ավելի ու ավելի քիչ»,- ասել է դերասանուհին:
Խորհրդարանական դառնալով՝ նա մտադիր է զբաղվել կենդանիների եւ ընչազուրկների իրավունքների պաշտպանությամբ։