Պետք է հնարավորին արագ ավարտել նոր ՀԴՄ-ների տեղադրումը, եւ տնտեսությունը կփոխվի. վարչապետ
ՀասարակությունԱնհրաժեշտ է նոր ՀԴՄ-ներ տեղադրել բոլոր առեւտրական ձեռնարկություններում, որտեղ նրանք դեռ չկան։ Այս մասին հունիսի 8-ին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դրա համար 6,5 մլն դոլար անհրաժեշտ կլինի։ Սակայն փոխարենը պետությունը կկարողանա հետեւել ցանկացած ապրանքի։ Հետեւաբար, ստվերային շրջանառությունը գործնականում անհնար կլինի։ Այս դեպքում հնարավոր կլինի թուլացնել սահմանային վերահսկողությունը եւ դյուրացնել միջազգային առեւտուրը։ Համապատասխանաբար, կբարձրանա գործնական ակտիվությունն ու ձեռնարկությունների թիվը, ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ խոշոր ու միջին բիզնեսում ՀԴՄ-ներն արդեն տեղադրված են, իսկ փոքրը՝ 10 մլն դրամ շրջանառությամբ (շուրջ 20 հազար դոլար) պետք է դրանք տեղադրի մինչեւ 2018 թվական։ ՀԴՄ-ի նոր սերունդն միացած է հարկային ծառայության սերվերին, որտեղ իրական ժամանակով փոխանցվում են առեւտրի գործարքների տվյալները։
Նոր ՀԴՄ-ներ պետք է տեղադրեն եւս 25 հազար առեւտրի սուբյեկտներ։ Հաջակցություն փոքր բիզնեսի պետությունը կսուբսիդավորի դրանց արժեքի մի մասը, իսկ սահմանամերձ գյուղերում գտնվող ձեռնարկությունները դրանք անվճար կստանան։