ՔԱԳՎ-ի պարզաբանումը՝ Կապանի օդանավակայանում իրականացված մասնավոր թռիչքի վերաբերյալ
ՀասարակությունՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն պարզաբանում է տարածել Կապանի օդանավակայանում իրականացված մասնավոր թռիչքի վերաբերյալ :
ՔԱԳ վարչությունը, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով:
Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, եւ վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը:
Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթեւեկության կառավարման մարմիններին:
Օդանավում է գտնվել նաեւ ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ»: