Դոլարի փոխարժեքը գրեթե չի փոխվել. Եվրոն էժանացել է մոտ 2 դրամով
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 8-ին, կազմել է 482.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.97 դրամ (նվազել է 1.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.45 դրամ (աճել է 1.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.47 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 273.06 դրամ, ոսկի՝ 20,029.84 դրամ, պլատին՝ 14,723.72 դրամ։
Հունիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: