Արմավիրում պայմանագրային զինծառայողի կնոջը գտել են կախված
ՀասարակությունԱրմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր՝ հունիսի 8-ին, 30-ամյա կնոջ են կախված գտել։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Արմավիրի բաժնում Շտապօգնությունից ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղում կին է կախվել։
Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը NEWS.am-ին հայտնեց, որ երիտասարդ կինն առողջական և հոգեբանական խնդիրներ չի ունեցել:
«Շատ խելոք էրեխա էր, նման խնդիրներ չի ունեցել, մենք էլ չենք նկատել»,- ասաց Արթուր Ավետիսյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ 30-ամյա կինն ուներ երկու անչափահաս երեխա, իսկ ամուսինն էլ պայմանագրային զինծառայող է։