Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Ժամանակն է, որ միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվին սանձելու ուղղությամբ. Նալբանդյան

Header

Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ քաղաքականությունը սանձելու ուղղությամբ: Այս մասին, հունիսի 7-ին, Հռոմում Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների եւ լրագրողների առջեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես իր ելույթում անդրադառնալով Արցախի խնդրին, նշել է.

«Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Կցանկանայի հղում կատարել մի հետաքրքիր փաստաթղթի՝ ուղարկված Իտալիայի արտաքին գործերի նախարար Սֆորցային իր դիվանագիտական պատվիրակ պարոն Գորինիի կողմից 1920թ. դեկտեմբերին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Սա նմանօրինակ բազմաթիվ վկայություններից մեկն է միայն: Այդուհանդերձ, 1921թ. Իոսիֆ Ստալինի միանձնյա որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ստիպողաբար ներառվեց Խորհրդային Ադրբեջանի վարչական կառավարման ներքո՝ ինքնավար մարզի կարգավիճակով, մինչդեռ ԼՂ բնակչության 90%-ը հայեր էին: 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր այդ ժամանակ կազմում էին բնակչության ավելի քան 75%-ը, սկսեցին ինքնորոշման խաղաղ շարժում: 1991թ. հանրաքվեի միջոցով Արցախը հռչակեց իր անկախությունը: 1999թ. Եվրոպական խորհրդարանը հատուկ բանաձեւով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը նույն կերպ, ինչպես որ մյուս նախկին խորհրդային հանրապետությունները:

Ադրբեջանը արձագանքեց կոտորածներով, էթնիկ զտումներով եւ շուրջ 400 հազար հայերի տեղահանությամբ: Սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի թեժ փուլն ավարտվեց 1994թ. մայիսին, երբ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրեցին զինադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագիր:

Տարիներ շարունակ Ադրբեջանը խախտել է զինադադարը, իսկ 2016թ. ապրիլին քառօրյա լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Այն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով եւ այլ վայրագություններով, ինչն ակնհայտ փորձ էր՝ ահաբեկելու Արցախի բնակչությանը: Ապրիլյան քառօրյա ռազմական հարձակումը Բաքվի կողմից վերջին տարիներին որդեգրված քաղաքականության գագաթնակետն էր, բայց ոչ դրա ավարտը: Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական եւ սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից եւ հանրային զայրույթից:

1997թ. սկսած հակամարտության կարգավորման միջնորդ են հանդիսանում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Քանիցս հանգուցալուծումը մոտ էր, սակայն, վերջին պահին Ադրբեջանը հետքայլեր կատարեց, մասնավորապես, Քի Ուեսթում (ԱՄՆ) 2001թ. եւ Կազանում՝ (Ռուսաստան) 2011թ.:

Վերջին տարիներին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքերի հիման վրա, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել հինգ հայտարարություններով՝ ուրվագծելով, որ հանգուցալուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի երեք առանցքային սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման վրա: Նրանք նաեւ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի վերջինիս բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

Համաձայն իր հաստատուն դիրքորոշման՝ Եվրոպական միությունը սատարում է hամանախագահների ջանքերը, ներառյալ՝ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որը եւս մեկ անգամ վերահաստատվեց Ռիգայում ընդունված` ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում:

Համանախագահներն առաջարկել են այս խնդրի՝ փոխզիջումների վրա հիմնված հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն այստեղ նույնպես ընդունել է առավելապաշտական, անզիջում դիրքորոշում՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», եւ բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ այդպիսով պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով եւ շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին:

Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, որը ներկայումս միակ միջազգային ներկայությունն է հակամարտության գոտում, եւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ձերբազատվել պայմանավորվածությունները իր կողմից շարունակաբար չկատարելու միջազգային վերահսկողությունից: Այնուամենայնիվ, անգամ կայուն մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պայմաններում ակնհայտ է, թե ով է կանգնած խախտումների հետեւում, եւ համանախագահները մատնանշել են Ադրբեջանին՝ որպես հրադադարի խախտումների նախաձեռնողի:

Հաշվի առնելով միջազգային ջանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը՝ հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ:

Բանակցություններն այլընտրանք չունեն, եւ Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, շարունակելու է իր ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Ամենադիտված