Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Թեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել


Տրանսպորտի նախարարությունը կոչ է անում տաքսի ծառայություններին գործել օրենքի շրջանակներում

Ուշադրության կենտրոնում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչ է անում տաքսի ծառայություն մատուցողներին գործել օրենքի շրջանակներում եւ ձեռնպա՛հ մնացլ նախարարության հետ միջնորդավորված իրավահարաբերությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Մի կողմ թողնելով իրավական ակտերի կամայական մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում նշել, որ ասուլիսում հնչած հայտարարությունները, մեղմ ասած, որեւէ կապ չունեն իրականության հետ:

Նախարարությունը մշտապես հանդես է եկել բաց, թափանցիկ աշխատաոճի օգտին: Հասարակական բոլոր շերտերի, առավել եւս՝ բանախոսի եւ նրա «շահառու» տաքսու վարորդների առաջ նախարարության դռները միշտ բաց են եղել:

Դրա վկայությունն են նախարարի, նրա տեղակալների, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մոտ տաքսու վարորդների, ուղեւորափոխադրողների եւ հենց իր մասնակցությամբ  մինչ այսօր տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն ու քննարկումները, որոնք ամենայն մանրամասնությամբ լուսաբանվել են եւ՛ զանգվածային լրատվամիջոցներում, եւ՛ նախարարության պաշտոնական կայքում:

Ոլորտում, իրոք, կան լուծման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ նախարարությունը հետեւողական աշխատանք է կատարում: Բնականաբար առաջնահերթ գերակայություն է տրվում ոչ թե անօրինական գործունեության անընդունելի փառաբանումներին, երկարաշունչ, բայց որեւէ հոդաբաշխ միտք չարտահայտող մերկապարանոց հայտարարություններին, այլ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի եւ արդյունավետության բարձրացմանը:

Դրան են միտված նաեւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Ի դեպ, այդ նախագծերը դեռեւս մայիսի 22-ից հրապարակված են նախարարության պաշտոնական կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում, մատչելի ու տեսանելի են երկրի ամբողջ տարածքում, պարզ եւ հասանելի՝ հասարակական հնարավոր բոլոր շերտերի համար: Սակայն  առ այսօր նա, նախարարությունում ձեւավորված տաքսի ծառայությունների ոլորտի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խմբի անդամ լինելով հանդերձ, այդ նախագծերից եւ ոչ մեկի վերաբերյալ որեւէ գրավոր առաջարկություն չի ներկայացրել: Այնպես որ, այդ պնդումը եւս իրականության հետ գոնե մոտավոր աղերս չունի:

Փոխարենը նա հանդես է գալիս անօրինական գործունեություն ծավալելու օգտին, ընդ որում՝ շատ լավ գիտակցելով վարորդների համար դրա հետեւանքները:

Անդրադառնալով հասարակական խորհրդի վերաբերյալ դարձյալ իրականության հետ կապ չունեցող «փաստարկին»՝ նշենք, որ այդ կառույցը ձեւավորվել է 2014թ. մայիսին, դրան մասնակցելու հնարավորություն ունեն չափորոշիչներին համապատասխանող բոլոր հասարակական միավորումներն ու կազմակերպությունները:

2016 թվականին նախարարությունը հասարակական խորհրդին անդամակցելու առաջարկով 3 անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն վերոնշյալ լիգան երբեւէ չի դիմել: Ուստի սեփական անգործության համար պետական մարմնին մեղադրելը չի տեղավորվում գրագետ իրավահարաբերությունների եւ գործակցության շրջանակներում:

Ինչ վերաբերում է տաքսի ծառայություն մատուցողների համար հնչող իբր մտահոգություններին, ապա նախարարությունը ոչ պակաս մտահոգ է նրանց հոգսերով եւ դրանք այս կամ այն ծավալով իրենց արտահայտությունն են գտնում նախարարության թե՛ ամենօրյա եւ թե՛ օրենսդրական գործունեության ընթացքում:

Վերահաստատելով տաքսի ծառայություն մատուցողների խնդիրների եւ հոգսերի նկատմամբ մտահոգությունը՝ նախարարությունը կոչ է անում.

1. լիգայի նախագահին. մերկապարանոց հայտարարությունների փոխարեն հանդես գալ օրենսդրության սահմաններում տեղավորվող հստակ առաջարկներով եւ չանցնել կոռեկտության սահմանները,

2. տաքսի ծառայություն մատուցել պատրաստվող անձանց. նախարարության հետ իրավահարաբերություններում կտրականապես ձեռնպահ մնալ միջնորդավորված (լիազորագրով) ծառայություններից, լիարժեք օգտվել նախարարության վարչական շենքի առաջին հարկում գործող «Մեկ պատուհանից»:

Անհրաժեշտության դեպքում անձամբ՝ առանց միջնորդի կարող եք կապ հաստատել նախարարությունում  գործող  «թեժ գծի» եւ տեղեկատու հեռախոսահամարներով՝ անհրաժեշտ խորհրդատվություն եւ պարզաբանումներ ստանալու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում
Ամենադիտված