Թմբլիկ երեխաները բազմաթիվ խնդիրների են բախվում
Ուշադրության կենտրոնումՀոգեբանները բժիշկների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ թմբլիկ երեխաները դժվարանում են սողալ և քայլել սովորել:
Հետազոտությունը բացահայտում է, որ նորմայից ավել քաշը դանդաղեցնում է նորածինների արագ զարգացումը: Գիտականները 2003-2007 թթ. մի հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում` հետևել են 1-8 տարեկան 217 երեխաների զարգացմանը։

Նրանք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ այցելել են մասնակիցների տները, գրանցել երեխաների քաշը, զուգահեռ ուսումնասիրել նաև մանուկների բնազդային հմտությունների զարգացումը:

Մասնագետները հոգեշարժողական զարգացման թեստ են անցկացրել, որի արդյուքում պարզվել է, որ թմբլիկ երեխաներն իրենց առջև դրված խնդիրները լուծում են երկու անգամ ավելի վատ, քան այն մանուկները, ովքեր ունեին նորմային մոտ քաշ։ Շատ հետազոտություններ էլ ապացուցել են, որ գիրացումը մանկական տարիքում իր արտացոլանքն է թողնում նաև հետագա տարիներին:
Անի Գևորգյան