Մենք դեմ չենք Բալկանյան երկրների՝ ԵՄ-ին ինտեգրվելուն. Լավրով
HeaderԱշխարհագրությունը միասնական տնտեսական մեխանիզմ է ենթադրում, եւ Ռուսաստանը դեմ չէ, որ Չեռնոգորիան ու Մակեդոնիան ինտեգրվեն եվրոպական տնտեսությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ոչինչ չունենք եւ չենք կարող ունենալ այդ երկրների՝ եվրոպական տնտեսական ինտեգրման դեմ»,- ասել է նա՝ նշելով, որ նրանց աշխարհագրությունը միասնական տնտեսական մեխանիզմ, շուկա եւ ընդհանուր տնտեսական տարածք է ենթադրում։