Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության երրորդ մասնակցի անունը
ՄիջազգայինՍքոթլենդ Յարդը հայտնել է Լոնդոնի կամրջին հարձակում իրականացրած երրորդ ահաբեկչի անունը։ Նա ծագումով Մարոկկոյից է, Իտալիայի քաղաքացի Յուսեֆ Զագբան, որը նախկինում Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի հայտնվել, հաղորդում է BBC-ն։
Յուսեֆ Զագբան ծնվել է Մարոկկոյի Ֆես քաղաքում, 1995 թվականին: 2016 թվականին նա փորձել է Սիրիա մեկնել։
Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել են եւս երկու հարձակվողի անուն՝ 27-ամյա Հուրամ Շազադ Բաթ եւ 30-ամյա Ռաշիդ Ռեդուան՝ Լոնդոնից։
12 անձինք, որոնք ձերբակալվել էին Լոնդոնի ահաբեկչության հետաքննության շրջանակում, ազատ են արձակվել։ Նրանց մեղադրանք չի առաջադրվել։