Ղրղզստանը միակողմանի խզել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
ՄիջազգայինAraratnews.am-ը գրում է.
Ղրղզստանը հայտարարել է, որ միակողմանի խզում է աջակցության տրամադրման հեշտացման մասին ԱՄՆ-ի հետ համագործակցության համաձայնագիրը: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի կառավարության պաշտոնական կայքը:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Ղրղզստանի քաղաքացի Ազիմժան Ասքարովին պետքարտուղարությունը շնորհել է «Մարդու իրավուքնների պաշտպան» մրցանակը: Կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ պետության տարածքում Ասքարովը դատապարտվել է միջէթնիկական բախումներ հրահրելու, ինչպես նա իրավապահ մարմինների ներկայացուցչին սպանելուն աջակցելու մեջ: