70-ամյա ավստրալուհին բացահայտում է իր անթերի կազմվածքիր գաղտնիքները. ֆոտոշարք
LifeՅոթանասունամյա ավստրալուհի Կարոլին Հարտցը, որքան էլ որ զարմանալի է, պահպանել է իր երիտասարդ տեսքը և լավ ինքնազգացողությունը շնորհիվ այն բանի. նա 28 տարի առաջ հրաժարվել է շաքարից:
Կնոջ խոսքով՝ ինքն ուղղակի կախվածություն է ունեցել շաքարից և քաղցրավենիքից, սակայն մի օր այս վատ սովորությունը հաղթահարելու ուժ է գտել իր մեջ, տեղեկացնում է The Daily Mail-ը:

Կարոլինան պնդում է, չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել, թե երբ, ինչ և ինչքան եք ուտում, քանի չմտածված սնունդը միշտ բերում է ավելորդ քաշի: Նրա հաջողության գրավականներից մեկն այն է, որ նա պարզապես վայելում է յուրաքանչյուր կտորը, ինչն էլ օգնում է չափից շատ չուտել: Կինը վստահ է, որ պետք չէ ամբողջովին հրաժարվել սիրելի ուտեստներից և ըմպելիքներից. Պարզապես պետք է իմանալ ամեն ինչի չափը և երբեք չանցնել այն:

Ավստրալուհին նշում է, որ 28 տարի առաջ ինքը հրաժարվել է շաքարից, և հենց դրա շնորհիվ է, որ նրա առողջությունը, արտաքին տեսքն ու կազմվածքը հիանալի վիճակում են:


Անի Գևորգյան