Սարոն՝ Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի հարաբերությունների մասին
LifeԱյսօր համացանցով մեկ տարածվեց մի լուսանկար, որը առաջացրեց շատ օգտատերերի և համացանցի քննարկումն ու անդրադարձը: Mypage.am-ը առաջիններից էր, որ նկատեց լուսանկարը երգիչ Սարոյի instagram-յան էջում և փորձեց կապվել երգչուհիների հետ, սակայն գեղեցկուհիները համառորեն լռում են:

Լրատվամիջոցներից ոմանք այս քայլն անգամ էժանագին փիառ համարեցին Սարոյի կատարմամբ: Mypage.am-ը փորձեց կապվել երգիչ Սարոյի հետ: Հեռախոսազանգին պատասխանեց և շատ բարեհամբույր լսեց երգչի ձայնը, սակայն հարցը լսելուց հետո՝ Սարոն <<վերափոխվեց>> երգչի հարազատներից մեկով,- «Իսկ Դուք գիտեք ում հետ եք խոսում: Ես Սարոն չեմ: Սարոն միայն վաղը կկարողանա պատասխանել բոլորիդ հեռախոսազանգերին»,- ասաց Սարոյի հեռախոսահամարին պատասխանող ձայնը:
