Ինչպես են մոծակները ընտրում իրենց զոհերին
Ուշադրության կենտրոնումԿալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ ցուցանիշներով են մոծակները ընտրում իրենց զոհերին: Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են մոտ 1300 ցուցանիշներ և պարզել, որ մոծակները իրենց թիրախ են ընտրում ըստ հոտի և արյան բաղադրության:
Ամենաշատը փոքրիկ արյունախումները նախընտրում են շիկահերներին, հղիներին, ավելորդ քաշ ունեցողներին և սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողներին: Հատկապես նրանք ուշադրություն են դարձնում սեռական հորմոնների՝ տեստոստերոնի և էստրոգենի բարձր քանակություն ունեցողներին: Հիմնականում մոծակները արձագանքում են խոլեստերինի և ստերոիդների հոտին: Նրանց նաև գրավում է ջերմությունը, խոնավությունը և ածխաթթու գազը, որ արտադրում են կաթնասունները: