«Аэрофлот»-ը զգուշացնում է համացանցում տարածված կեղծ տոմսերի խաղարկության մասին
Հասարակություն«Аэрофлот»-ը պաշտոնապես հայտարարում է, որ անվճար տոմսերի խաղարկության մասին տեղեկությունները կեղծ են ու ավիաընկերությունը դրա հետ որևէ կապ չունի։
Նշենք, որ վերջին օրերին համացանցում մեծ տարածում է գտել իբր անվճար տոմսերի խաղարկության հայտարարությունը, որում ասվում է, թե օգտատիրոջը տրվում է 2 անվճար տոմս ու առաջարկվում է անցնել մեկ այլ դոմեն, որը նման է «Аэрофлот»-ի էլեկտրոնային հասցեին։
Ավիաընկերությունը զգուշացնում է, որ այս խաղարկությանը մասնակցելը կարող է հանգեցնել հակերների կողմից անհատական տվյալների, հաշիվների գողացմանը։