Մաշտոցի պուրակում բաց մալուխների պատճառով անցորդի՝ այրվածքներ ստանալու փաստով հետաքննություն է կատարվում
ՀասարակությունԵրեւանի Մաշտոցի պուրակում՝ «Մարգարյան» հիվանդանոցին հարակից տարածքում, բաց մալուխների պատճառով հունիսի 2-ին անցորդներից մեկի խորը այրվածքներ ստանալու փաստով հետաքննություն է կատարվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ըստ ԱԻՆ ծառայության հրապարակած տեղեկատվության՝ դեպքի վայրում առկա է եղել մալուխային գծերի փորված գետնուղի, բաց մալուխներ եւ տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում, ինչի հետեւանքով քաղաքացին այրվածքներ է ստացել: Տղամարդու մարմնի 50 տոկոսից ավելին այրվել է: Նա գտնվում է ծանր վիճակում, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: