Խոշոր վթար Արմավիրում. Վրաստանի քաղաքացին ДСП-ով բարձված բեռնատարով շրջվել է. նա հիվանդանոցում է (ֆոտո)
ՀասարակությունԱրմավիրի մարզում, հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի՝ 62-ամյա Ռեւազ Խ.-ն իր վարած Daewoo մակնիշի ԼI 700-6Ս համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Քարակերտ գյուղի վարչական տարածքում՝ կամրջից դեպի ոլորանապտույտ հատված ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան բարձված է եղել ДСП-ով :