Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Պատգամավորների թիվը պարտադիր պետք է հստակ ամրագրվի սահմանադրական այս փոփոխություններում. Խ. Քոքոբելյան

Քաղաքականություն

Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ  Խաչատուր Քոքոբելյանը  Tert.am-ի հետ զրույցում իր գնահատականն է ներկայացնում հուլիսի 15-ին հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախնական տարբերակին և նշում, որ անհրաժեշտ են մի շարք կարևորագույն փոփոխություններ: Մասնավորապես, նա տողատակում ինչ-որ , առայժմ անհասկանալի բան է տեսնում նրանում, որ ԱԺ պատգամավորների թիվը ֆիքսված չէ և կա «Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից» ձևակերպումը: Խաչատուր Քոքոբելյանն այս առնչությամբ հարց է տալիս. «Այսինքն՝ կարող են լինել 28՞0-ը:   Բոլոր ժողովրդավարական երկրներում պատգամավորների թիվը ֆիքսված է, և ես վստահ եմ, որ իրենք հղում կանեն Ընտրական օրենսգրքին, կհամարեն, որ դա Ընտրական օրենսգրքով է կարգավորվելու»:

-Հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը՝ 7 գլուխներով, որոնցով, սակայն, արմատական փոփոխություններ էին կատարվել կառավարման համակարգում: Մասնավորապես, կառավարությանը և Նախագահին վերաբերող գլուխներում: Ձեր նախնական գնահատականները՝ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ:

-Նախ, սահմանադրական փոփոխությունների հետ կապված մեր մոտեցումները բազմիցս բարձրաձայնել ենք՝ մշտապես նշելով, որ այսօր Սահմանադրությունը չէ, որ խանգարում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար: Բայց, միևնույն ժամանակ, նաև նշել ենք, որ չենք կիսում այն կարծիքը, որ չի կարելի սահմանադրական որոշ դրույթներ փոփոխել կամ վերանայել: Այդուհանդերձ, կա մի շատ էական խնդիր, որ մինչև այս պահը սահմանադրական հայեցակարգը,  ընդհանուր առմամբ, կցկտուր է: Եվ տարբերակը, որն այս պահին ներկայացված է, շատ քիչ ինֆորմացիա է պարունակում, որպեսզի որևէ մեկը հետևություն անի, թե ինչպես կաշխատի այդ նոր Սահմանադրությունը՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով:

Միակ հստակությունը , ինչը օրինաչափ է,  այն է, որ անցնում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգին և որ Նախագահի ինստիտուտին այլևս երկրորդական նշանակություն է տրվում: Դա զուտ արարողակարգային և խորհրդանշական բնույթ ունեցող պաշտոն է: Իսկ եթե ժողովրդի լեզվով ասենք՝ Նախագահի ինստիտուտից մնալու է միայն «նախագահ» բառը:

Այնտեղ ամրագրված է ընտրիչների ինստիտուտը, և կարծես թե, այս՝ նախնական տարբերակում չկա այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ մեկը մասնակցի Նախագահի ընտրությանը, որովհետև սա զուտ պետականության տեսանկյունից անթույլատրելի է: Սրան մենք կտրականապես դեմ ենք եղել ու դեմ ենք: Առաջին հերթին  պայմանավորված նրանով, որ երաշխավորված չենք շահերի բախումից:  Որքան էլ սա շատ –շատ հաճելի է մեր սփյուռքի հայրենակիցների համար, բայց միևնույն է՝ դա պետք է գիտակցի թե՛ մեր սփյուռքը, թե՛ ՀՀ քաղաքացիներն ու քաղաքական գործիչները, որ դա կլիներ հակապետական  մոտեցում, քանզի հնարավոր չէր լինելու հստակեցնել, թե ինչ մեխանիզմով էին սփյուռքի այդ ընտրիչներն աշխատելու: Եվ, փա՛ռք աստծո, հրապարակված տարբերակում այդ դրույթը, կարծես, չկա:


Բայց, քանի որ, ինչպես ասացի, Նախագահին երկրորդական նշանակություն է տրվում, ավելի կարևոր է քննարկել այլ հարցեր: Իհարկե, այստեղ շատ կարևոր է, որ հանկարծ քաղաքական անհաղթահարելի  հակասություններ չառաջանան քաղաքական ճգնաժամերի առումով, բայց նույնքան էլ կարևոր է, որ պետք է ապահովված լինեն քաղաքական հակակշիռները: Այսօրվա դրությամբ շատ պարզ երևում է, որ Նախագահի ինստիտուտը հակակշռի մեխանիզմ չէ որևէ կառույցի:

-Իսկ, այնուամենայնիվ, Նախագահը կլինի՞ գոնե երկրորդ դեմք:

-Վստահաբար՝ ոչ: Նախագահը որևիցե լծակ չունի  քաղաքական դաշտում որևէ պրակտիկ ազդեցություն  ունենալու համար: Փաստացի, եթե ուշադիր կարդում ենք այդ գլուխը, պարզ երևում է, որ Նախագահը զուտ արարողակարգային գործիքների է տիրապետում` ոչ ավել, ոչ պակաս: Այսինքն՝ չունի քաղաքականության կամ քաղաքական փոփոխությունների վրա ազդեցություն գործելու որևէ լծակ:

-Բայց սա, ենթադրվում էր:

-Այո՛, և նորից եմ կրկնում՝ եթե անցնում ենք խորհրդարանական համակարգի, դա շատ օրինաչափ է:

-Ուրիշ ի՞նչ խնդրահարույց դրույթներ եք տեսնում:

-Կա Ազգային ժողովի մեծամասնության հետ կապված խնդիր՝ դրույթ, որով նշվում է, որ եթե քաղաքական ուժերից որևիցե մեկը չի հաղթահարում կայուն մեծամասնություն ունենալու հնարավորությունը, այն  է՝ 50+1, ապա պետք է անցկացվի երկրորդ փուլ՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջև: Նախ, դա համարում եմ անթույլատրելի: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանում մենք ունենք դառը փորձ, որ «կայուն քաղաքական մեծամասնություն» հասկացություն գոյություն չունի: Դրա ամենավառ ապացույցը 97 թվականի հայտնի դեպքերն են. երբ «Հանրապետություն» դաշինքը մեկ գիշերվա մեջ , կայուն մեծամասնություն ունենալով, վերածվեց անկայուն  փոքրամասնության:

Երկրորդ կարևորագույն խնդիրը. վերջապես, հեղինակները պետք է և պարտավոր են հաշվի առնել , որ ժողովրդավարության թիվ մեկ դրույթն այն է, որ քաղաքացիները պետք է  հնարավորություն ունենան ընտրությունների միջոցով իրենց ազդեցությունն ունենալ ձևավորվող քաղաքական դաշտի վրա: Ենթադրենք՝ տասը քաղաքական ուժ ձայներ են հավաքել մոտ 10 տոկոսի սահմաններում՝ զբաղեցնելով դաշտի 100 տոկոսը: Եվ նրանից առաջին երկու առավելագույն ձայներ հավաքողները ստանում են ենթադրենք 10, 11 և 10,1 տոկոս: Այդ դեպքում մնացած մոտ 80 տոկոս ձայների հետ մենք ինչպե՞ս ենք վարվելու` փաստորեն ստացվում է, որ արհամարհելով այդ 80 տոկոսը, մենք արհեստականորեն երկրորդ փուլ ենք մտցնում երկու քաղաքական ուժերի, որոնք ստացել են հասարակության ձայների մոտ 20 տոկոսը: Սա պարզ մաթեմատիկա է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին: Ես դրանում ուղղակի վստահ եմ, և այդ դրույթի հետ կապված շատ լուրջ քննարկումներ պետք է անցկացվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե դրանով ինչ խնդիր են ուզում լուծել հեղինակները: Կրկնում եմ՝ ժողովրդավարության թիվ մեկ խնդիրը քաղաքացիների ձայներով քաղաքականության վրա ազդեցություն գործելու հնարավորություն ու մեխանիզմներ ապահովելն է:  Եթե գործի այդ  դրույթը, թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականում, ապա դա կդառնա փոքրամասնությունից մեծամասնություն ստանալու մեխանիզմ` շատ կոպիտ ու շատ արհեստական կերպով:

-Իսկ այն, որ դաշինքներով հանդես գալու հնարավորություն է ստեղվու՞մ:

-Նախ, եթե մեկը խոսում է այն ելման դիրքից, որ պետք է պարտադիր դաշինքներ ստեղծվեն, դա նշանակում է, որ այդ անձը քաղաքականության մասին քիչ պատկերացում ունի: Ինչո՞ւ, որովհետև դաշինքները բացառապես կազմվում են քաղաքական նույն հայացքներ, մոտեցումներ ու գաղափարախոսություն ունեցող ուժերի միջև: Հակառակ դեպքում, դրանք լինում են ուղղակի արհեստական, ավելի ճիշտ՝ աթոռակռվի դաշինքներ: Մասնավորապես, եվրասիական միության հարցում ակնհայտ է, թե ինչ հակադիր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր կան դաշտում: Եվ ստացվում է, որ արտաքին քաղաքական հարցերում հակադիր  դիրքորոշում ունեցող քաղաքական ուժը չի կարողանա դաշինք կազմել, որովհետև արտաքին ու ներքին քաղաքական տարաձայնությունների դեպքում հնարավոր չէ դաշինքներ ստեղծել:

Նորից եմ ասում՝ ժողովրդավարության թիվ մեկ խնդիրը հասարակության բոլոր շերտերի ներգրավվածություն է քաղաքական պրոցեսներում  և նրանց՝ դրանց վրա  ազդեցության ապահովումը, ինչն այս փոփոխությամբ փորձ է արվում խախտել:

-Բայց չէ՞, որ կան Եվրամիության հետ գնալու այդքան կողմնակիցներ, այդքան քաղաքական ուժեր ստեղծվել են, ստեղծվում են և ստեղծվելու են: Այսինքն՝ կա այդ նույնականացված գաղափարախոսությունների նույնականացում, հետևաբար, դաշինքներ կազմելու հնարավորություն:

-Գաղափարախոսությունների նույնականացում կուսակցությունների միջև չի կարող լինել արտաքին, ներքին, կառավարման և բոլոր խնդիրների հետ կապված: Եթե այդպես լիներ, ապա վաղուց պետք է Դաշնակցությունը միավորվեր Հանրապետական կուսակցությանը՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության ու ԵՏՄ-ին միանալու  հետ կապված: Կամ ՀԱԿ, որը նույնպես ԵվրԱզԷսի կողմնակից է, պետք է այդ տրամաբանության դեպքում, ՀՀԿ-ի հետ միասին դառնար մեկ կուսակցություն: Պատկերացնո՞ւմ եք ՀԱԿ–ի ու ՀՀԿ-ի միավորումը: Այսինք՝ դա արհեստական մոտեցում է և շատ պարզ թվաբանություն:  Այդ երկրորդ փուլի մասին խոսելու հնարավորություն ունեցել եմ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի որոշ անդամների հետ, որոնք բերում են տարբեր երկրների օրինակը, որ կայունության մասին խոսելը և արհեստականորեն կայունություն ստեղծելն անընդունելի է:

- Իսկ այն, որ չի բացառվում, որ պատգամավորների թիվը կպակասի, քանի որ ձևակերպվում է, որ ԱԺ պատգամավորներն առնվազն 101-ը պետք է լինեն: Ինչ է նշանակում, նախ, «առնվազն 101»:

-Այդտեղ, անշուշտ, ինչ-որ բան կա, որ դեռ անհայտ է:  «Առնվազն 101» ձևակերպումը նշանակում է, որ պատգամավորների թիվը չի կարող 101-ից պակաս լինել, բայց հայտնի չէ թե, այնուամենայնիվ, որքան կարող է լինել: Այսինքն՝ կարող են լինել 28՞0-ը, կամ էլ ավելի՞:  Բոլոր ժողովրդավարական երկրներում պատգամավորների թիվը ֆիքսված է, և ես վստահ եմ, որ իրենք հղում կանեն Ընտրական օրենսգրքին, կհամարեն, որ դա Ընտրական օրենսգրքով է կարգավորվելու: Եվ հենց այստեղ էլ երևում է արհեստական մոտեցումը նշյալ խնդրին:  Բայց ես, միևնույն է, այն կարծիքին եմ, որ նրանք պարտավոր են ֆիքսել պատգամավորների թիվը: Եվ հետո, եթե այդ նույն նախագծում ֆիքսվում է, որ նախարարությունների թիվը չի կարող լինել 18-ից ավելի, ապա պետք է հստակ ամրգրված լինի նաև պատգամավորների թիվը:

-Իսկ ամեն դեպքում միտումը պակասեցնելո՞ւ, թե ավելացման կլինի:

-Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ առաջիկա քննարկումները ողջամիտ կլինեն և այն խնդիրների պարագայում, որոնք առնչվում են ժողովրդավարությանը, ՀՀ քաղաքացիների իրավունքներին հեղինակները կգան ընդհանուր համաձայնության և կխուսափեն այդ լղոզված ձևակերպումներից:

-Ամենը ամփոփելով՝ կարո՞ղ եք ասել, որ եթե ապագա Սահմանադրությունն այս տեսքն ունենա, ապա դեմ կլինեք Դուք և «Ազատ դեմոկրատները»:

-Գնահատականները, որ ներկայացրի, իմ անձնականն են, բայց վստահ եմ, որ եթե փաստաթուղթը փոփոխությունների չենթարկվի, այն չի ընդունվի: Ինչ վերբերում է կուսակցության վերջնական դիրքորոշմանը, ապա այն մենք կհայտնենք բնականաբար ներկուսակցական մանրակրկիտ քննարկումներից հետո:

Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ
Ամենադիտված