Բուդդայի արձանը` պատրաստված 20.000 հատ բզեզից. ֆոտոշարք
Ուշադրության կենտրոնումՃապոնացի հայտնի արվեստագետներից մեկը` Յոնեձի Ինամուրանը, յուրօրինակ մոտեցումով ստեղծել է Բուդդայի ամենաինքնատիպ արձաններից մեկը: Ինչպես հայտնում է inhabitat.com-ը, արձանը պատրաստված է տարբեր տեսակի 20.000 հատ բզեզից: Ուշագրավ է այն փաստը, որ տղամարդը միջատներին հավաքել է մոտ 6 տարվա ընթացքում:

Աղբյուրի հավաստմամբ, 1.5 մ բարձրությամբ արձանը պատրաստվել է տարիներ առաջ, սակայն եղել է ուշադրությունից դուրս և հանրության հետաքրքրասիրութույունը սկսել է շարժել միայն վերջերս: Պարզվում է` այն գտել է Տոկիոյի արվեստի թանգարանի տնօրենը, որն ինքնատիպ նմուշներ էր փնտրում ցուցադրության համար:

Կայքը նաև մանրամասնում է, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ արձանը ներկայացվեց, այն խիստ քննադատվեց բնապահպանների կողմից: Նրանք կարծում են, որ հեղինակն իրավունք չուներ այդքան բզեզ սատկացնել հանուն արվեստի:

Անի Գևորգյան