Սեւանա լճում հայտնաբերվել է կորած ձկնորսներից մեկի դին. մյուսին դեռ որոնում են
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչներից մեկի՝ Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին: Մյուս ձկնորսին դեռեւս չեն գտել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել 6 ջրափրկարար եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: