Շիրազ քաղաքի առեւտրի կենտրոնում պայթյուն է որոտացել (ֆոտո)
ՀասարակությունՀզոր պայթյուն է որոտացել Իրանի հյուսիսային Շիրազ քաղաքում։ Ֆարս նահանգի շտապ օգնության ծառայության ղեկավար Մոհոմմադ-Ռեզա Ալին պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ 32 մարդ է տուժել։
Նշվում է, որ նրանցից 15-ը հիվանդանոց են տեղափոխվել։
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01։00-ին, առեւտրի կենտրոնում։ Պայթյունի պատճառն անհայտ է։ Նախնական տվյալներով՝ պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են 15 տուժածի մասին։
