Քերծվածքները պետք չէ անտեսել
LifeՇվեդ գիտնականների տարիների ընթացքում կատարած հետազոտությունների հիման վրա մասնագետները պնդում են, որ վերքերը կարող են հանգեցնել մաշկի չարորակ նորագոյացությունների այն մարդկանց մոտ, ովքեր քաղցկեղի նախատրամադրվածություն կամ հակում ունեն: Մասնագետները պնդում են նաև, որ քաղցկեղի հակումը գենետիկ է և գալիս է ծնողների գեներից: Բանն այն է, որ մաշկի տարբեր վնասվածքները կարող են դեպի վերքը մուտանտ ցողունային բջիջների տեղաշարժի պատճառ դառնալ, ինչն էլ հանգեցնում է ուռուցքի առաջացման:

Որոշ գիտնականններ այս հայտնագործությանը կասկածանքով են վերաբերվում, միաժամանակ խոստովանում են, որ հետազոտությունը բավական «հետաքրքիր» մեխանիզմ է ցուցադրում:

Անի Գևորգյան