Աշխարհի ամենագեր` 500 կգ կշռող կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումԵգիպտոսի բնակչուհի Էման Աբդ էլ Ատին, ով կշռում է մոտ 500 կգ, համարվում էր աշխարհում ամենագեր կինը: Նա վերջերս նոր հիվանդություններ է ձեռք բերել Հնդկաստանում բուժվելու ընթացքում:

Ինչպես հայտնում է sputnik.ru-ն, կնոջ բուժումը վերսկսելու նպատակով նրան շտապ տեղափոխել են Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այնտեղ էլ արաբ բժիշկները պարզել են, որ կինը բացի ճարպակալումից, ունի նաև սիրտ-անոթային հիվանդություններ ու բակտերիալ վարակ:

Իսկ Հնդիկ բժիշկները պնդում են, որ կինը իրենց մոտ բուժվելու ընթացքում նիհարել է մոտ 250 կգ, սակայն նրա քույրը լուսանկար է հրապարակել՝պնդելով, որ հիվանդը շատ քիչ է նիհարել ու այժմ գտնվում է առողջական ծանր վիճակում:

Սակայն հնդկական հիվանդանոցում հերքում են այս տեղեկությունը, և հրաժարվում են ընդունել, որ իրենց բուժումը արդյունավետ չի եղել: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին ԱՄԷ-ում բժիշկները փորձում են բուժել կնոջ՝ Հնդկաստանում ձեռք բերած հիվանդությունները:
Անի Գևորգյան