Գազարագույն կոշիկներ, նախշազարդ զգեստ, կաշվե պայուսակ. Առաջին տիկնոջ ամառային լուքը
LifeԱյսօր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցում էր Արյունաբանական կենտրոնի բակում նոր արձանի բացման արարողությանը: Ռիտա Սարգսյանը նաեւ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ հայտարարեց, որ չէր ուզի, որ իր ամուսինը նախագահ լիներ:
Նա նաեւ ասաց, որ չի հարգում այն կանանց, ովքեր փորձում են գործին առնչվող խորհուրդներ տալ իրենց ամուսիններին, ինչպես նաեւ չէր հարգի այն տղամարդուն, որը կլսեր իր խորհուրդները:
Armtimes-ի տեսախցիկը արձանագրել է առաջին տիկնոջ ամառային լուքը: