Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 482.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.94 դրամ (նվազել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 620.34 դրամ (աճել է 1.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 265.52 դրամ, ոսկի՝ 19,605.83 դրամ, պլատին՝ 14,430.98 դրամ։
Հունիսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: