Թիվ 27 ավտոբուսում գողացել է 35-ամյա կնոջ դրամապանակը. Կասկածյալին բերման են ենթարկել
ՀասարակությունՀունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Հարություն Զ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 35-ամյա Աննա Ս.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն :