Կամրջի տակ հայտնաբերվել է Քաջարանում կորած քաղաքացու դին. մանրամասներ
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել էինք , երեկ՝ հունիսիս 1-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ Կարեն Նարինյանն աշխատանքից հետո տուն չի վերադարձել: Աշխատանքային ընկերը նրան մեքենայով ուղեկցել է բակ, 16:30-ի սահմաններում, որից հետո Կարեն Նարինյանը տուն չի գնացել մինչ այսօր:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Հունիսի 2-ին, ժամը 10:54-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքով անցնող գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մեր տեղեկություններով քաղաքացու դին հայտնաբերվել է Քաջարան քաղաքի կենտրոնական կամրջի տակ՝ գետում, մոտ 200մետր ներքև այն վայրից, որտեղ նրան իջեցրել էր աշխատանքային ընկերը: