ՄԱԿ. Բռնությունը ԿԱՀ-ում կարող է հանգեցնել նոր հակամարտության
ՄիջազգայինԿենտրոնաաֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) զինված բախումների ակտիվացում է նկատվում: Վերջին մի քանի շաբաթներին երկրում բռնության մակարդակը հասել է այնպիսի ծավալների, որը չէր նկատվել 2014 թվականի օգոստոսից ի վեր:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ հարկադրված է եղել լքել տները ու փախչել: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը՝ նշելով, որ ԿԱՀ-ի բնակիչներն աներեւակայելի զրկանքների են բախվում: Ներկայում միջազգային օգնության կարիք ունի երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ:
Իրավիճակը սրվեց անցյալ տարվա նոյեմբերին՝ հակամարտող զինված խմբավորումների միջեւ նոր բախումներից հետո: Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են: