Մալայզիական ինքնաթիռը խոցվել է ռուս անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքից. Քերրի
HeaderAraratnews.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մալայզիական ինքնաթիռը խոցվել է Դոնբասում ռուս անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ МН-17 ինքնաթիռը խոցվել է «ցամաք-օդ» դասի հրթիռով, որն արձակվել է այն տարածքից, որը գտնվում է անջատողականների վերահսկողության տակ», – ասել է Քերին:
Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին հայտնի է ինքնաթիռի կործանման պատասխանատուն: