«Ֆոլքսվագենի» երիտասարդ վարորդը վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել է
LifeԱրմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհին տեղի ունեցած վթարից 4 օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է:
Նշենք, որ մայիսի 28-ին, ժամը 5-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 2-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վարորդը՝ 27-ամյա Անդրանիկ Սեդիկյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: