Արարատի թուրքական կողմում 30 րոպեում 3 երկրաշարժ է գրանցվել՝ խուճապի մատելով բնակիչներին
HeaderTert.am-ը գրում է.
Թուրքիայի Աղրի շրջանում (Արարատի շրջակայքը) երեկ 30 րոպեում 3 երկրաշարժ է գրանցվել՝ խուճապի մատնելով բնակիչներին:
Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տեղեկություններով՝ Սարհարման գյուղում 3 երկրաշարժ է գրանցվել:
Առաջինը տեղի է ունեցել 16:18-ին՝ 3.9 մագնիտուդ ուժգնությամբ: Դրան հաջորդել են 2, 2.1, 2.2 երեք երկրաշարժ:
Դրանց հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան, սակայն ցնցումները բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել: