Հրազդանում հանրակացարանի նկուղում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 62-ամյա կնոջ դին
ՀասարակությունՄայիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի քոլեջի հանրակացարանի նկուղում` մոտ 1,5 մ խորության ջրի մեջ, հայտնաբերվել է Ե. Մկրտիչյանի դին:
ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 1955 թ. ծնված Եվգենիա Մկրտիչյանը ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: