Պեսկով. Փհենյանի դեմ պատժամիջոցները շարունակում են ԱՄՆ-ի նախկին քաղաքականությունը
HeaderԿրեմլում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք առնչվել են նաեւ ռուսական ընկերությունների, Վաշինգտոնի նախկին քաղաքականության շարունակությունն են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ցավոք, դա նախկին քաղաքականության շարունակությունն է: Ափսոսանքից բացի՝ այն ոչինչ չի առաջացնում: Դա գործոն է, որը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Մոսկվայի հետ հարաբերությունների վրա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հյուսիսային Կորեայի հարցով բանաձեւերն իբր խախտելու համար ռուսական ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցների անսպասելիության մասին հարցին:
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Փհենյանի միջուկային ծրագրի հետ: