Ինչպե՞ս դիմակայել ամռան տապին: Խորհուրդներ սրտի հիվանդություն ունեցողներին
Ուշադրության կենտրոնումՍրտի հետ խնդիր ունեցողների համար տարվա եղանակներից ամառն ամենախնդրահարույցն է: Այն տարվա շատ վտանգավոր եղանակ է, հենց ամռանն է պատահում բարդությունների, նոպաների եւ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մեծ մասը: Ստորև ներկայացվում սրտաբանի մի քանի խորհուրդները.
1. Շատ ջուր խմեք Շոգին օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում, ինչի արդյունքում արյունը սկսում է խտանալ: Խիտ արյունը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել` վերականգնելու օրգանիզմի ջրային հաշվեկշիռը:

2. Ավելի քիչ ճարպ, ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր Ցանկալի է շոգին խուսափել ճարպոտ մթերքներից, որովհետև դրանք սրտի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Դրանց փոխարեն, ավելի լավ է նախապատվությունը տալ բանջարեղենին եւ մրգերին:

3. Ինքնուրույն մի փոխեք դեղերի չափաբաժինները Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում ինքնուրույն չփոփոխել դեղերի չափաբաժինները եւ ոչ մի դեպքում չդադարեցնել դեղամիջոցների ընդունումը սեփական որոշմամբ: Դա կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել:
Անի Գևորգյան