Քաբուլում ահաբեկչությանն ի պատասխան 11 բանտարկյալի մահապատժի են ենթարկել
HeaderԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է մահապատժի ենթարկել «Թալիբան» շարժման եւ «Հաքանի ցանց» ահաբեկչական խմբավորման անդամ 11 բանտարկյալների՝ ի պատասխան մայիսի 31-ին Քաբուլում իրականացված ահաբեկչության: Այս մասին հաղորդում է Tolo News-ը:
Քաբուլում հզոր պայթյունը որոտացել էր նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Զոհերի թիվը, լրատվամիջոցների փոխանցմամբ, հասել է 90-ի, 380 վիրավոր կա:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: