Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Թեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում


«Արգելապատնեշը կտրել էր երեխեքի ոտքերը, տղես գիտակցությունը կորցրել էր». Սահմանամերձ գյուղում ապրող զինվորականի ընտանիքը օգնության կարիք ունի. Լուսանկարներ, տեսանյութ

Հասարակություն

2017թ.-ի հունվարի 1-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում բնակվող Ղազինյանների ընտանիքը բարեկամի տնից հետ վերադառնալու ժամանակ՝ Ոսկեպար- Նոյեմբերյան  ճանապարհին, սարսափելի վթարի է ենթարկվում:

Այդ ժամանակ մեքենայում էին գտնում ընտանիքի հայրը՝ Գագիկը, մայրը՝ Հռիփսիմեն, նրանց տատիկը ու երկու մանկահասակ երեխաները: Արգելապատնեշը մտնելով մեքենայի մեջ՝ կտրում է երկու մանկահասակ երեխաների՝ 7-ամյա Մայայի  ու 8-ամյա Վախթանգի ոտքերը:

Լraber.info-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Հռիփսիմեն պատմեց,  որ հեռախոսները մոռացել էին բարեկամի տանը և շտապ օգնություն կանչելու հնարավորություն չկար, նկատելով, որ ամուսինը ծայրահեղ ծանր վիճակում  ուշագնաց է, իսկ երեխաները արունահոսում են կտրված ոտքերով, չկորցնելով ինքնատիրապետումը, նա անմիջապես դուրս է վազում մեքենայից ու օգնության կանչում մոտակայքում գտնվող զինվորականներին:

Նրանց անմիջապես տեղափոխում են Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, որտեղ առաջին օգնություն ցույց տալուց հետո անմիջապես տեղափոխում են Երևան՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, սակայն, ցավոք սրտի, բժիշկներին չի հաջողվում փրկել երեխաների ոտքերը....նրանց անդամահատում են: 

Ընտանիքը այսօր  ապրում է սոցիալապես ծանր վիճակով ու վատ պայմաներում: Տան միակ աշխատողը Գագիկն է, ով չնայած վթարի հետևանքով  ունեցած առողջական մի շարք խնդիրներին, այսօր էլ շարունակում է աշխատել որպես պայմանագրային զինծառայող:

Фото Մարիամ Մելքոնյան.

Վթարի հետևանքով աղավաղվել է փոքրիկ Մայայի ու Վախթանգի անհոգ մանկության բնականոն ընթացքը:

Фото Մարիամ Մելքոնյան.

Երեխաները գտնվում են ծանր հոգեբանական վիճակում: Նրանք դպրոց չեն հաճախում ու հասարակությունից մեկուսացած ապրում են:  Այսօր նրանց համար երազանք է հասակակիցների հետ բակում խաղալը...

Фото Մարիամ Մելքոնյան.

 

Фото Մարիամ Մելքոնյան.

Չնայած ճակատագրի դաժան փորձությանը՝ փոքրիկները չեն կորցրել իրենց լուսավոր երազանքները ու հրաշքներին հավատալու մանկական շնորհը: 

Фото Մարիամ Մելքոնյան.

8-ամյա Վախթանգի խոսքերի վճռականության մեջ երևում էր զինվորականի ընտանիքում մեծացող փոքրիկ հայրենասերի ձևավորված կերպարը, սահմանամերձ Ոսկեվանում ապրող այս փոքրիկ տղան  հաճախակի լսելով թշնամու կրակոցների ձայնը՝ վստահաբար խոստովանեց, որ չի վախենում թուրքերից և երբ մեծանա, անպայման պետք է բանակ գնա, զենք վերցնի ու պաշտպանի հայրենի գյուղի սահմանները:

Фото Մարիամ Մելքոնյան.

Իսկ շնորհաշատ Մայան, ով շատ է սիրում զբաղվել նկարչությամբ և երազում է խանութպան դառնալու մասին, մեզ զարմացրեց իր ասմունքելու տաղանդով ու խոստացավ, որ  հենց մի օր կարողանա կրկին քայլել՝ հայտնի պարուհի է  դառնալու և պարելու է  բոլորիս համար:

Фото Մարիամ Մելքոնյան.

Фото Մարիամ Մելքոնյան.

Արտեկրում և Հայաստանում ապրող հարգելի հայրենակիցներ, այսօր այս ընտանիքը առավել քան ունի  բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքը:

Երեխաներին անհրաժեշտ է ոտքերի փոխպատվաստում:

Օգնենք նրանց հավատալ, որ անիրականանալի թվացող նրանց բաղձալի երազանքը քայլելու մասին մի օր կարող է հրաշքով իրականություն դառնալ, օգնենք երեխաներին վերագտնել  աղավաղված մանկության պայծառ երազանքները, կրկին  քայլելու, հասակակիցների հետ բակում վազվզելու ու դպրոց հաճախելու ամենապարզ ու մաքուր երազանքները:

Յուրաքանչյուրիդ աննշան թվացող օգնությունը կարող է կրկին  երջանկությամբ. լավատեսության լույսով ու ապագայի նկատմամբ հավատով լցնել սահմանամերձ փոքրիկ  գյուղում բնակվող այս մեծ կամքի ուժով  առանձնացող ընտանիքը:

Նրանց հաշվեհամարն է.

USD 220151900135001     Ասատրյան Հռիփսիմե

AMD 220151900978000     Ասատրյան Հռիփսիմե

Կոնտակտային հեռախոսահամարներ ՝ ընտանիքի հայրը՝ Ղազինյան Գագիկ 07711 37 38

մայրը՝ Ասատրյան Հռիփսիմե 09811 39 29

Նյութը պատրաստեց՝ Մարիամ Մելքոնյանը

 

«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց
Ամենադիտված