Բանգլադեշում «Մորա» ցիկլոնից հետո 81 ձկնորս անհետ կորել է
ՀասարակությունԲանգլադեշի ՌԾՈՒ-ն հստակեցրել է ձկնորսների թիվը, որոնք անհետ կորել են «Մորա» ցիկլոնի ժամանակ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր ծովում կորած 144 ձկնորսի մասին: Սակայն Հնդկաստանի եւ Բանգլադեշի ծովայինների համատեղ որոնողական գործողության արդյունքում հաջողվել է փրկել 63 մարդու, 81-ին դեռ որոնում են: Կորածները հիմնականում ռոհինջա փախստականների ճամբարների բնակիչներ են, որոնք փորձում էին սնունդ հայթայթել ընտանիքների համար:
Ճամբարների մեծ մասը հեղեղվել է, բայց զոհերի թիվը շատ փոքր է: Մինչ փոթորիկը վտանգավոր գոտուց 350 հազար մարդ է տարհանվել:
«Մորա» արեւադարձային ցիկլոնը մայիսի 28-ից սկսել է մոլեգնել Բենգալյան ծոցում: Շուտով քամու արագությունը հասել է 110 կմ/ժ-ի եւ հասել Բանգլադեշի ափերին: