Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառողին գտել են Աբովյանում
ՀասարակությունՈստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 16 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 25-ամյա Էդգար Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: