«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են

Ամերիկայի արձագանքը Հայոց ցեղասպանությանը. տեղի ունեցավ նոր վավերագրական ֆիլմի ցուցադրություն. լուսանկարներ, տեսանյութ

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունը հանրության ուշադրությանը ներկայացրեց «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը՝ երբևէ չցուցադրված կադրերով, և Ռոքֆելերի արխիվային կենտրոնից վերցված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներին ստեղծված լուսանկարների հավաքածուն. միջոցառմանը ներկա էր նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը:
 
Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով: Ափխազիայի հոգևոր հովիվ տեր Սեթրակ Ազնավուրյանը աղոթք կարդալով հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
 
-Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից հետո: Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն ամերիկացիների խորհրդանիշն է, եթե նրանք չօգնեին, ոչ միայն բազմաթիվ որբեր ողջ չէին մնա, այլև հետո միլիոնավոր հայեր չէին ծնվի: Շատ հայեր չգիտեն այս մասին: Ես ուզում եմ բոլորն իմանան, թե ինչ ջանք ու եռանդ է ներդրել Շանթ Մարտիրոսյանը, որպեսզի այս ֆիլմը ծնվի, և շատ կարևոր է այն փաստը, որ այն տարածվի մեր միջոցով: Նա, չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, նկարահանել է այս ֆիլմը, որը շատ կարևոր է մեզ համար, - իր ելույթն այսպես սկսեց «Նարեկացի» արվեստի միության հիմադիր Նարեկ Հարությունյանը:
 
Ֆիլմի դիտումից հետո «Նարեկացի» արվեստի միությունը Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ իր խորին երախտագիտությունը հայտնեց ազնվասիրտ Շանթ Մարտիրոսյանին` արժևորելով նրա վեհ առաքելությունը և ներդրումը հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայ ժողովրդի արդար պահանջների գործում:
 
Միջոցառման վերջում տեղի ունեցավ զրույց-քննարկում, որի ընթացքում ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:
 
Վավերագրական ֆիլմը հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակին անդրադարձած Ամերիկայի հերոսական արձագանքի մասին է, որը նոր լույսի ներքո է դիտարկում պատմական իրադարձությունները։
 
Ֆիլմը նկարահանվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջորջ Բիլարդի կողմից. այն պատմում է հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ընթացքում «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարևոր դերակատարման մասին, երբ բազմաթիվ ամերիկացիներ օգնություն ցուցաբերեցին ծայրահեղ տանջալից պայմաններում գտնվող միլիոնավոր հայ, հույն և ասորի փախստականներին:
 
Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը, ներշնչված ցեղասպանության ժամանակ իր տատիկի և պապիկի փախուստի ու գոյատևման պատմությամբ, նշում է, որ այս ֆիլմը ստեղծել է, ոչ թե պարզապես հիշելու նրանց, ում կորցրել է հայոց ցեղասպանության ժամանակ, այլ լույս սփռելու ամերիկյան պատմության կարևոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով 132.000 որբերի կյանք:
 
Ֆիլմը Հայաստանում հայերեն թարգմանությամբ ներկայացվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։
 
Նշենք, որ 2013 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Նարեկացի» արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով առաջին անգամ ներկայացվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներն ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուն:
 
Արխիվային լուսանկարները ցուցադրվել են նաև «Նարեկացի» արվեստի միությունում և Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որից հետո միությունը ցուցադրված լուսանկարները նվիրել է մանկատանը:
 
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, կոմպոզիտոր, դաշնակահար, թառահար Արտեմ Խաչատուրը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, քաղաքագետ Արա Պպյանը և այլ արվեստագետներ ու մտավորականներ:
 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ ԹրամփԻսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տաԵգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվելUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցելԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան
Ամենադիտված