Երեխաների տոնը` «Բարի լույսի» տոնական տաղավարից
LifeԵրեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, Արմենիա հեռուստաընկերության Բարի լույսի տաղավարում տոնական է լինելու: Առավոտյան ժամը՝ 10:20-ից սկսած ուրախ տրամադրությունը կապահովեն ծաղրածու Վավան, կհնչեն ուրախ երգեր, իսկ տաղավարում փոքրիկների պակաս չի լինի:


Հաղորդավարներ Ավո Խալաթյանի և Լուսինե Թովմասյանի հետ ուղիղ եթերում կլինեն նրանց փոքրիկները: Խոհանոցում էլ Սաթենիկ Հազարյանը իր դստեր և տղայի հետ պաղպաղակ է պատրաստելու տաղավարի բոլոր փոքրիկների համար:



