Դուբլինում լուսանկարել են «ծխախոտով» նապաստակին
ՀասարակությունԴուբլինի օդանավակայանում լուսանկարել են նապաստակի, որն ինչ-որ տեղ էր շտապում՝ բերանում ծխախոտ հիշեցնող առարկայով:
Համացանցում հրապարակված լուսանկարն անմիջապես գրավել է Twitter-ի օգտատերերին, հաղորդում է Mashable-ը:
Լուիզա Աչեսոնի լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մակագրությամբ. «Այն բաներից, որը երբեք չէի ակնկալում տեսնել, կողքից վազող ծխախոտով նապաստակն է»: Նա ենթադրություն է հայտնել, որ նապաստակն այն Duty Free-ից է գնել:
«Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց լուսանկարել: Պարզապես ձեռքիս այդ պահին հեռախոս կար: Նապաստակը վազում էր ավտոկանգառով, ուստի ինձ հաջողվեց կադր անել»,- ասել է նա:b