Մոլդովայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել
ՀասարակությունՄոլդովայի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գեորգի Գալբուրը, որը նախարար Անատոլի Շալարուի պաշտոնաթողությունից հետո կատարում էր գերատեսչության ղեկավարի պարտականությունները, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
«Գալբուրը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն պաշտոնյան կկատարի իր պարտականությունները, քանի դեռ դիմումը հավանության չի արժանացրել նախագահ Իգոր Դոդոնը», - հստակեցրել են մամուլի ծառայությունում։
Ավելի վաղ հրաժարականի դիմում են ներկայացրել նաեւ Լիբերալ կուսակցությունից կառավարության այլ անդամներ եւս։